ՄԱԿ-ի ԱԽ-ն պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Հարավային Սուդանի դեմAysor.am-ը գրում է.

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Հարավային Սուդանի դեմ` նպատակ ունենալով կանխել երկրում բռնության հետագա աճը,  հայտնում է ТАСС-ը:

ԱԽ անդամները դատապարտել են Հարավային Սուդանում հարձակումները խաղաղ բնակչության նկատմամբ, ինչպես նաև «էթնիկ հողի վրա սպանությունները, քսենոֆոբիան և բռնության հրահրումը»:

«Անվտանգության խորհրդի անդամները պատրաստակամություն են հայտնել դիտարկել հավելյալ միջոցների կիրառման հնարավորությունը` բռնության և հակամարտության հետագա լարումը կանխելու նպատակով», - ասվում է ԱԽ ընդունած փաստաթղթում: Հարավային Սուդանում իրադրությունը լարվել է հուլիսի 7-ին` երկրի անկախության հինգերորդ տարեդարձից երկու օր առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել